18:34 | 11.10.11 | Նորություններ | 3326

Արմինկո-ի տնօրենը նշանակվել է տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Անդրանիկ Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ։

Մեդիամաքս-ը նշում է, որ մինչ այս նշանակումը Անդրանիկ Ալեքսանյանը զբաղեցնում էր Արմինկո ինտերնետ-պրովայդերի տնօրենի պաշտոնը: Մի քանի տարի առաջ տրանսպորտի եւ կապի նախարարության վարչության պետ էր նշանակվել Արմինկո-ի տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանը, ով հետագայում թողել էր այդ պաշտոնը: