Երեւան: Մեդիամաքս: Ստեփանակերտի եւ Շուշիի 16 դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտները կունենան XO նոթբուքներ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր “Ֆրութֆուլ Արմենիա” համաժողովի ընթացքում ասել է “ՆՈՒՌ” (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի ղեկավար դոկտոր Սեբաստիան Արիաս Դուվալը:
Նրա խոսքերով, laptop համակարգիչները աշակերտներին կտրվեն մինչեւ տարեվերջ, իսկ այս պահին ընթանում են ուսուցիչների` համակարգիչների հետ աշխատելու ուղղությամբ վերապատրաստումները:
“Laptop համակարգիչների առկայությունը չի բացառում դասագրքերով ուսուցումը, սակայն տարրական դասարանների ուսումնական ծրագրերը եւ դասագրքերը թվայնացված տարբերակով արդեն իսկ կան համակարգիչներում”,-ասել է ծրագրի ղեկավարը:
Նա տեղեկացրել է, որ ծրագիրը շարունակական է եւ անլար ինտերնետ հասանելիության դեպքում նպատակ ունի ընդգրկել ԼՂՀ տարածքի բոլոր դպրոցները: