15:09 | 19.09.11 | Նորություններ | 3266

Յունիբանկը վարկավորում է Orange բջջային հեռախոսների ձեռքբերումը

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը սկսել է վարկեր տրամադրել Օրանժ Արմենիա ընկերության կողմից առաջարկվող բջջային կապի միջոցների ձեռքբերման համար եւ այդ նպատակով ընկերության  սպասարկման կետերում` Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում բացել է հինգ պրոմո-կետ:

Orange բջջային հեռախոսների եւ պարագաների ձեռքբերման համար Յունիբանկը սպառողական վարկեր է տրամադրում  հետեւյալ պայմաններով` գումարը`մինչեւ 600 հազար  դրամ, ժամկետը` մինչեւ 24 ամիս, տոկոսադրույքը` 18% տարեկան: Կանխավճարը կազմում է 0%:

Բանկի պրոմո-կետերը տեղադրված են Օրանժ Արմենիայի հետեւյալ խանութներում.

Երեւան, Հյուսիսային պողոտա 1 (“Նորդ” բիզնես կենտրոն);
Երեւան, Կոմիտասի 8;
Երեւան, Էրեբունի 18/7;
Գյումրի, Սայաթ-Նովա 7;
Վանաձոր, Տիգրան Մեծի 47ա:
 
Մինչեւ տարվա սեպտեմբերի վերջը Օրանժ Արմենիա-ի սպասարկման կետերում կտեղադրվեն եւս հինգ պրոմո-կետեր, իսկ մոտ ապագայում ապառիկ բջջային հեռախոսներ հնարավոր կլինի ձեռքբերել ընկերության բոլոր 73 կետերում: