15:48 | 16.09.11 | Նորություններ | 4045

Հայաստանը առաջ է անցել Վրաստանից եւ Ադրբեջանից հաղորդակցական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային վարկանիշում

Երեւան/Մեդիամաքս/.Կորեայի Հանարապետությունը գլխավորել է Էլեկտրական կապի միջազգային միության փորձագետների կողմից պատրաստված Հաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային վարկանիշը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍԸ, երկրորդ տեղում Շվեդիան է, երրորդում` Իսլանդիան:

Վարկանիշի պատրաստման ընթացքում 152 երկրներում 11 ցուցանիշներով իրավիճակի համեմատական վերլուծություն է անցկացվել:

ԱՊՀ երկրների մեջ վարկանիշը գլխավորում է Ռուսաստանը (47-րդ հորիզոնական):

Նրան հետեւում են Բելառուսը (52), Մոլդովան (57), Ուկրաինան (62), Ղազախստանը (68), Հայաստանը (72), Ադրբեջանը (74):

ԱՊՀ կազմի մեջ չմտնող նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Էստոնիան 33-րդ հորիզոնականում է, Լիտվան` 35-րդ, Լատվիան` 40-րդ, Վրաստանը` 77-ում: