Երեւան: Մեդիամաքս:Opera Software-ը հրապարակել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը:
Ինչպես հաղորդում է 3dnews.ru-ն, 2011-ի ապրիլ, մայիս եւ հունիս ամիսները ընկերության համար ռեկորդային էին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության ընդհանուր եկամուտները աճել են 38%-ով: Ընդ որում` ինտերնետ սարքերից ստացված եկամուտը կազմել է 32%:
Opera-ի դեսքթոփային տարբերակից ստացված եկամուտը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 20%-ով: Նման աճը պայմանավորված է ARPU-ի աճով (մեկ սպառողից ստացած միջին եկամուտ), ինչն, իր հերթին որոնման տարածաշրջանային պրովայդերներից, ինչպիսին է օրինակ Яндекс-ը, ստացած եկամտի աճի հետեւանք է: