09:38 | 30.08.11 | Նորություններ | 2774

Samsung-ը կգործարկի ChatON մեսենջերը` Apple-ին եւ BlackBerry-ին մարտահրավեր նետելու նպատակով

Երեւան: Մեդիամաքս:Samsung-ը պատրաստվում է թողարկել ChatON հաղորդագրությունների հավելումը, հաղորդում է BFM.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:


ChatON-ը կիրառելի կլինի բոլոր, այդ թվում` iPhone-ի եւ BlackBerry-ի սմարթֆոնների համար, ինչպես նաեւ սպառողներին հնարավորություն կտա ուղարկել տեքստեր, նկարներ, ձեռագիր հաղորդագրություններ եւ տեսահոլովակներ:

Samsung-ի ղեկավարությունը հույս ունի, որ այդպիսով կբարձրացնի ընկերության կողմից թողարկվող բջջայինների պահանջարկը, ինչպես նաեւ մարտահրավեր կնետի իր հակառակորդներին` Apple-ին եւ BlackBerry սմարթֆոնների արտադրող Research in Motion-ին:

ChatON հավելումը հասանելի կլինի 2011-ի հոկտեմբերից եւ նախապես կտեղադրվի ընկերության օպերացիոն համակարգի եւ ОС Android-ի հիման վրա աշխատող բջջայիններում եւ սմարթֆոններում:

Apple-ը իր հերթին նախատեսում է թողարկել iMessage նոր հավելումը, որը  iPhone սմարթֆոնների եւ iPad պլանշետների օգտվողներին համացանցում անվճար հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն կտա:

Իսկ Research in Motion-ը մտադիր է բարձրացնել BlackBerry Messenger-ի հեղինակությունը` ներդնելով նոր երաժշտական ծառայություն: