09:32 | 25.08.11 | Նորություններ | 1811

Android-ը դառնում է հաքերական հարձակումների գլխավոր թիրախը

Երեւան/Մեդիամաքս/. Վնասակար ծրագրային հարձակումներին առավել հաճախ ենթարկվում են Android օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող սարքերը:

Նման եզրակացության են եկել McAfee հակավիրուսային ընկերության փորձագետները, հաղորդում է Newsru.com-ը` վկայակոչելով Security Lab-ը: Ըստ ընկերության վերջին ուսումնասիրությունների, Android-ին ուղղված գրոհների քանակը այս տարվա երկրորդ եռամսյակում աճել է 76%-ով:

ОС Android-ի դեմ ուղղված վնասակար վերջին ծրագրերը պարունակում են վիրուս, որը արձանագրում է մուտքային զանգերը եւ վերարտադրելու նպատակով գրառումներ ուղարկում հեռավոր սերվերի վրա: Ծրագիրը ընդօրինակում է գրառումների մեջ առկա կրեդիտային քարտերի համարները, որոնք էլ ավելի ուշ օգտագործվում են դրամաշորթների կողմից:

Սմարթֆոնների առումով վտանգ կա, որ նրանք կարող են դառնալ բոտնետերի` վարակված համակարգիչներից եւ բջջայիններից բաղկացած ցանցերի մաս:

McAfee-ն առաջարկում է սմարթֆոնների տերերի ֆինանսական կորուստների անվտանգությունը ապահովել ընկերության կողմից մշակված Android-friendly anti-malware-ի օգնությամբ: Այնտեղ հույս են հայտնում նաեւ, որ անվտանգության ոլորտում մասնագիտացված մյուս ընկերությունները կհամագործակցեն իրենց հետ: