14:57 | 23.08.11 | Նորություններ | 3489

«ԱրմենՏել»-ը հանդես կգա նոր առաջարկով ինտերնետ բաժանորդների համար

Երեւան: Մեդիամաքս: «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ընկերությունը հանդես կգա նոր առաջարկով իր ինտերնետ բաժանորդների համար:

«Սպասվում է տրամադրվող ծառայությունների ընդլայնում նախկին գներով: Միաժամանակ, Հայաստանում ինտերնետի զարգացման եւ բաժանորդների թվի աճի հետ մեկտեղ, չի բացառվում գների հետագա նվազում», - ասել է Իգոր Կլիմկոն: Նա նշել է, որ միջազգային կապուղիների դիվերսիֆիկացման եւ սպառվող տրաֆիկի աճի հետ միասին մեծածախ ինտերնետի արժեքը Հայաստանում գրեթե 10 անգամ նվազել է:

Այսօր “ԱրմենՏել”-ը Չարբախում բացել է Երեւանում 24-րդ եւ Հայաստանում 84-րդ վաճառքի եւ սպասարկման գրասենյակը` Արտաշեսյան 85/14 հասցեով (շուկայի հարեւանությամբ):

Գրասենյակի բացման ելույթում ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է, որ արդեն երկրորդ տարին գործող` բաժանորդների սպասարկման որակը բարելավելու ծրագիրը շոշափելի արդյունքներ է տվել: