16:51 | 22.08.11 | Նորություններ | 1822

Apple-ը եւ HTC-ն կրճատում են պահեստամասերի պատվերները

Երեւան: Մեդիամաքս:Առաջատար ընկերությունները, այդ թվում Apple-ը եւ HTC-ն, գալիք նոր   համաշխարհային ճգնաժամի ազդեցության ներքո կարող են 4-րդ կիսամյակում զգալիորեն կրճատել բջջայինների համար պահեստամասերի մատակարարման պատվերների ծավալները, գրում է 3dnews.ru՝ հղում կատարելով Digitimes-ին:
 
HTC-ն, առաջին կիսամյակում մեծացնելով պահեստամասերի կանխատեսումները (70 մլն միավոր նախկին 50 մլն-ի փոխարեն), ստիպված էր նվազեցնել նախկին պատվերը մինչեւ 50-60 մլն, ինչը պայմանավորված է առաջիկա տնտեսական իրավիճակով:

Apple-ի աղբյուրները նույնպես հավաստում են պահեստամասերի պատվերների կրճատումը: