16:43 | 19.08.11 | Նորություններ | 3257

ԱրմենՏելը ավարտել է Էջմիածնի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացմումը

Երեւան/Մեդիամաքս/.ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է Էջմիածին քաղաքի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացման գործընթացի ավարտի մասին:


Վերջին ամիսների ընթացքում քաղաքի ավտոմատ հեռախոսային կայաններում մոնտաժվել է մոտ հազար բաժանորդային ունակություն, ինչը թույլ տվեց Էջմիածնում թվայնացման մակարդակը հասցնել է 100%-ի, Մեդամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

Բացի Էջմիածնից ԱրմենՏելը արդիականացրել է ավելի քան 3600 բաժանորդային գիծ Նոր Հաճնում, Բաղրամյանում, Մրգաշատում եւ Նալբանդյանում: Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում թվային հեռախոսակայաններին միացված է “ԱրմենՏել” ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 82%-ը: