10:56 | 09.08.11 | Նորություններ | 3089

Մանուկ Վարդանյանն առաջարկել է մասնագետներով համալրել կապի ոլորտը

Երեւան/Մեդիամաքս/.ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հանդիպել է բջջային եւ ինտերնետային կապի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունից, կողմերը քննարկել են նախարարություն-մասնավոր հատված համագործակցությունը

Տրանսպորտի նախարարը դիմել է ներկաներին կապի ոլորտը մասնագետներով համալրելու առաջարկությամբ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին կից ստեղծել խորհրդակցական մարմին` կապի ոլորտի քաղաքականությունը մշակելու նպատակով: