Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող HTC Sensation սմարթֆոնը:
Այս մոդելը կարելի է ձեռք բերել Orange-ի 22 խանութներում, հատուկ ամսական բաժանորդագրության սակագնային պլաններով:
Սակագնային պլաններում ներառված է ամսական մինչեւ 700 ՄԲ ինտերնետ:
HTC Sensation-ը վաճառվելու է 1 տարվա երաշխիքով եւ հետվաճառքային սպասարկմամբ: Հատուկ վերապատրաստված տեխնիկական մասնագետների կողմից Orange Care անկյուններում բաժանորդներին կտրամադրվի Android օպերացիոն համակարգի հիմնական ֆունկցիաների վերաբերյալ նախնական անվճար խորհրդատվություն:
HTC Sensation-ով Orange-ի բաժանորդները կկարողանան լիովին վայելել ինտերնետը` ներառյալ հայերենով էջերը, քանի որ այն արդեն ունի Android-ի թարմացված տարբերակը:
HTC Sensation սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 299 000 դրամով կամ տարաժամկետ վճարման պայմանով: Վճարելով 20% կանխավճար` այն կարելի է գնել 12 ամիս վճարման ժամկետով` ամսական վճարելով 22 620 դրամ: