Երեւան/Մեդիամաքս/. 2011-ի երկրորդ եռամսյակում Android պլանշետները զբաղեցրել են պլանշետների համաշխարհային շուկայի 30%-ը` Apple-ի 61%-ի համեմատ:
Ինչպես հաղորդում է 3dnews-ը` վկայակոչելով Strategy Analytics-ը, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում շուկա է հանվել պլանշետների 15 մլն. միավոր, այսինքն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 331%-ոց աճ:
Չնայած iPad-ը 61% բաժնեչափով շարունակում է առաջատարը մնալ, սակայն նախորդ տարվա համեմատ (94%) Apple-ի առավելությունն արդեն այնքան էլ ջախջախիչ չէ:
Երրորդ տեղում է Microsoft-ը 4,6%-ով: Strategy Analytics-ը պնդում է , որ Research in Motion-ին (RIM)` QNX հիման վրա աշխատող PlayBook պլանշետով բաժին է ընկնում շուկայի միայն 3,3%-ը:
Android-ի արագ աճը շարունակվում է, սակայն, ինչպես նշում են վերլուծաբանները, առայժմ ոչ մի ընկերության չի հաջողվել ստեղծել մի այնպիսի մոդել, որը կարող է դիմակայել iPad-ին: