16:18 | 25.07.11 | Նորություններ | 1882

LiveJournal-ը անհասանելի է դատա-կենտրոնում առաջացած խնդիրների պատճառներով

Երեւան/Մեդիամաքս/. LiveJournal-ն այսօր առավոտյան դադարել է աշխատել դատա-կենտրոնում տեղի ունեցած տեխնիկական խափանման հետեւանքով:  

Այս մասին Lenta.ru-ին հայտնել են SUP ընկերության մամուլի ծառայությունից:

«Մենք հայցում ենք օգտատերերի ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար եւ ակնկալում ենք համբերություն եւ փոխըմբռնում», - ասվում է SUP-ի հաղորդագրության մեջ:

LJ-ի աշխատանքի վերականգնման ժամկետը չի նշվում: