17:52 | 20.07.11 | Նորություններ | 2057

Beeline սմարթֆոնները կարելի է ձեռք բերել տարաժամկետ վճարման պայմանով

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է Beeline Blade и Beeline U8500 սմարթֆոնների վաճառքի մասին`տարաժամկետ վճարման պայմանով:

Տարաժամկետ վճարման հնարավորությունից կարող են օգտվել ֆիզիկական անձիք, միանալով Beeline բջջային կապի հետվճարային սակագնային փաթեթներից որեւէ մեկին, բացառությամբ «Քեզ համար Էքսկլյուզիվ» ՍՓ-ից:

Beeline Blade и Beeline U8500 սմարթֆոնների գները, 12 ամսվա ընթացքում գումարը վճարելու պարագայում, կազմում են համապատասխանաբար 109.980 եւ 103.800 դրամ:

«ԱրմենՏել ընկերության նոր առաջարկը ձեւավորվել է ելնելով Beeline սմարթֆոնների դիմաց աստիճանաբար վճարելու հաճախորդների առաջարկություններից:  Ուրախ ենք հարմար պայմաններով առաջարկել բազմաֆունկցիոնալ սմարթֆոններ, այսպիսով հնարավորություն տալով առավելագույն հարմարավետությամբ օգտնել կապի միասնական օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների լայն ցանկից» - նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ձեռք բերելով Beeline Blade սմարթֆոնը, հաճախորդը միանվագ վճարում է 21.980 դրամ, իսկ մնացած 88.000 դրամը` հավասար մասերով (ամիսը 8000 դրամ) հաջորդ 11 ամսվա ընթացքում:

Beeline U8500-ի պարագայում  առաջին վճարումը կազմում է 21.300 դրամ, իսկ մնացած 82.500 դրամը  վճարվում է հավասար մասերով 11 ամսվա ընթացքում  (ամիսը 7500 դրամ):

Տարաժամկետ վճարման հնարավորությունից կարող են օգտվել այն հաճախորդներն, ովքեր չունեն տարաժամկետ վճարումների ընթացիկ պարտավորություններ «ԱրմենՏել» ընկերությունից գնված հեռախոսների դիմաց: