Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) երկարաձգել է Hi-Line “Մեգա ամառ” ակցիան Հայաստանի բոլոր բնակիչների համար:
Միանալով Hi-Line “Մեգա+” ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին մինչև հուլիսի 31-ը, հաճախորդները կստանան հնարավորություն առաջին երեք ամիսների ընթացքում անվճար օգտվել ծառայությունից:
“Hi-Line “Մեգա ամառ” ակցիան մեծ հետաքրքրություն առաջացրեց երկրի բնակիչների շրջանում և մենք որոշեցինք շարունակել այն”, - նշեց ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Hi-Line “Մեգա ամառ” ակցիայի շրջանակում ծառայության մատուցման պայմանագիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա+” սակագնային փաթեթ:
“Մեգա+256”, “Մեգա+512” և “Մեգա+1024” սակագնային փաթեթներում գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչև 09:00 կրկնակի անգամ ավելանում է ինտերնետ-տրաֆիկի արագությունը: “Մեգա+2048” ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակաությունը գիշերային ժամերին կավելանա մինչև 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:
Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա+” սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը: