Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր հայտարարել է, որ հունիսի 27-ից մինչեւ օգոստոսի 29-ը “Orange Խոսենք” բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորերով հաշիվը 1000 եւ ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու «բարեւ ամառ» ամառային նվերներից մեկը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, ամեն շաբաթ ամառային անակնկալ նվեր կստանա 100 բաժանորդ` յուրաքանչյուր 500-րդ լիցքավորողը: Նվերների ամառային հավաքածուն ներառում է բրենդավորված շապիկներ, պանամաներ, սպորտային գլխարկներ, պայուսակներ, ծովափնյա աթոռակներ, արեւային ակնոցներ եւ այլն:
Ամեն երկուշաբթի Orange-ի աշխատակիցները կզանգահարեն 100 հաջողակ բաժանորդներին եւ կտեղեկացնեն վերջիններիս նվերների մասին: Երեւանի բնակիչներն իրենց նվերները կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` իրենց մարզային Orange խանութից:
Հիշեցնենք, որ ամեն անգամ միանվագ լիցքավորելով հաշիվը 1000 եւ ավելի դրամով` բաժանորդները ստանում են նաեւ անվճար րոպեներ շաբաթ եւ կիրակի օրերին Orange ցանցի ներսում զանգելու համար, լիցքավորման պահից 31 օրվա ընթացքում: