ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է “Այլ ցանցի սիրելի համար” ծառայության մեկնարկի մասին “Արագածոտն”, “Արարատ”, “Արմավիր”, “Վայոց Ձոր”, “Գեղարքունիք”, “Կոտայք”, “Լոռի”, “Սյունիք”, “Տավուշ” եւ “Շիրակ” մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար:
Ծառայությունը հնարավորություն է տալիս ընտրել ՀՀ այլ բջջային օպերատորի մեկ “Սիրելի համար” ու զանգել 19 դրամ/րոպե սակագնով:
“Մարզային սակագնային փաթեթները մեծ ճանաչում են վայելում մեր բաժանորդների մոտ: “Այլ ցանցի սիրելի համար” ծառայության շնորհիվ այս սակագնային փաթեթները կդառանա էլ ավելի հարմարավետ եւ գրավիչ”, - ասել է “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
“Այլ ցանցի սիրելի համար” ծառայությանը կարելի է միանալ երեք հարմար եղանակներից մեկով.
- զանգահարելով 067409081;
- ուղարկելով SMS հաղորդագրություն անվճար 0674 համարին` հետեւյալ տեքստով 09081;
- հավաքելով *110*081# հրահանգը:
“Այլ ցանցի սիրելի համար” ծառայությունը գրանցելու համար անհրաժեշտ է ուղարկել SMS հաղորդագրություն 0674 համարին` FN տեքստով եւ ընտրված հեռախոսահամարը 9 նիշով:
“Այլ ցանցի սիրելի համար” ծառայության միացումը/փոփոխումը կազմում է 150 դրամ, իսկ ծառայությունից օգտվելու օրեկան վարձը 10 դրամ:
“Արագածոտն”, “Արարատ”, “Արմավիր”, “Վայոց Ձոր”, “Գեղարքունիք”, “Կոտայք”, “Լոռի”, “Սյունիք”, “Տավուշ” եւ “Շիրակ” մարզային սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս համանուն մարզից կատարել զանգեր Beeline բջջային ցանցում ընդամենը 9 դրամով` անկախ խոսակցության տեւողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց: Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 19 դրամ: Մարզային սակագնային փաթեթի բաժանորդների համար դեպի Հայաստանի եւ ԼՂՀ-ի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: