13:12 | 22.06.11 | Նորություններ | 2925

58 մլն դրամից ավել տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունները հարկային հաշվետվությունը կներկայացնեն էլ. տեսքով

Երեւան: Մեդիամաքս: Այսօր ԱԺ-ն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հարկերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նախօրեին ասել էր, որ լրացումների համաձայն, տարեկան 58 մլն դրամից ավել շրջանառություն ունեցող ընկերությունները պարտավոր կլինեն հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Օրինագիծը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

Պակաս շրջանառություն ունեցող ընկերությունները իրենք կորոշեն, թե ինչ ձեւով ներկայացնել հարկային հաշվետվությունը` էլեկտրոնային, թե` ավանդական: