Mozilla Foundation-ը թողարկել է Firefox բրաուզերի հինգերորդ տարբերակը, որը կարելի է ներբեռնել www.firefox.com կայքում:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, բրաուզերի նոր տարբերակում բարելավված է աշխատանքը HTML5-ի եւ Javascript-ի հետ, օպտիմալացված է համակարգչի ռեսուրսների օգտագործումը:
Զգալի նորարարություն է համարվում "Do-not-track" գործողությունը, որը միացնելուց բրաուզերը հաղորդագրություն է ուղարկում կայքերին այն մասին, որ բաժանորդը չի ուզում կիսվել իր այցելությունների պատմությունով:
Ընդհանուր առմամբ, ի տարբերություն բրաուզերի չորրորդ տարբերակի, Firefox 5-ում առկա են ավելի քան հազար տարբեր ուղղումներ եւ նորարարություններ:
Փոփոխության է ենթարկվել նաեւ բրաուզերի արտաքին տեսքը:
Firefox 4-ը թողարկվել էր ս.թ. մարտին: