10:03 | 16.06.11 | Նորություններ | 2754

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գյուղացացիական տնտեսություններին հատկացրել է 25 մլն դրամ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արմավիրի եւ Արագածոտնի` կարկտահարությունից եւ անձրեւներից առավել տուժած գյուղացացիական տնտեսություններին հատկացրել է 25 մլն դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջինն արձագանքեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության կոչին` «Գյուղատնտեսության եւ գյուղի աջակցության հիմնադրամի» միջոցով կատարելով 25 մլն դրամի նվիրատվություն, ասացին ընկերությունում:

Այս միջոցներով նախարարությունը ձեռք է բերել մշակաբույսերի եւ տնկարկների սերմեր:

“Ընկերությունը հավատացած է, որ հազարավոր հայաստանցիների համար աշխատատեղեր եւ մեր տնտեսության համար զարգացում ապահովող գյուղատնտեսությանն անհրաժեշտ է աջակցել` տեղական արտադրողին աջակցելու եւ գյուղատնտեսական ապրանքների մրցունակությունը տեղական շուկայում խթանելու նպատակով”, - նշեցին ընկերությունում: