12:34 | 09.06.11 | Նորություններ | 3000

ԱրմենՏել-ը գործարկել է Hi-Line ծառայության նոր սակագնային փաթեթներ` գիշերային ժամերին արագության ավելացմամբ

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) գործարկել է Hi-Line ծառայության “Մեգա+” անսահմանափակ նոր սակագնային փաթեթներ:

Նոր սակագնային փաթեթներում “Մեգա+256”, “Մեգա+512” եւ “Մեգա+1024” գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչեւ 09:00 կրկնակի անգամ կավելանա ինչպես ելքային, այնպես էլ մուտքային ինտերնետ-տրաֆիկի արագությունը:

“Մեգա+2048” ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակաությունը կավելանա մինչեւ 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Hi-Line ծառայության նոր անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Ոչ պակաս քան 12 ամսով պայմանագիր կնքելու դեպքում ամսեկան բաժանորդային վարձը “Մեգա+256”, “Մեգա+512”, “Մեգա+1024” եւ “Մեգա +2048” կազմում է համապատասխանաբար 4500, 6000, 8000 եւ 12000 դրամ:

“ԱրմենՏել-ը շարունակում է մնալ Հայաստանի ինտերնետ-շուկայի առաջատարը, ինչը փաստում են տարբեր վերլուծական աղբյուրների տվյալները: Հայաստանի ինտերնետ օգտագործողների գրեթե կեսը ընտրում է մեր ծառայությունը, եւ մենք ուրախ ենք հերթական անգամ մեր բաժանորդներին անակնկալ մատուցել` ինտերնետի արագության ավելացման տեսքով: Մաղթում ենք մեր հաճախորդներին աշխատանքից եւ համաշխարհային ցանցում շփվելուց ստանալ միայն դրական լիցքեր”, - նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը եւ Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը: Իսկ գործող բաժանորդները ցանկացած պահին կարող են վերակնքել իրենց պայմանագրերը եւ անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա+” սակագնային փաթեթ:

Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս կարող են, վերակնքելով պայմանագիրն, անցնել դեպի “Մեգա+” սակագնային փաթեթ առանց որեւէ սահմանափակումների եւ առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից:

“Մեգա+” անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են  անցնել միայն դեպի ավելի բարձր արագությամբ սակագնային փաթեթներ: Պայմանագրի կնքմանը կամ վերակնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա+” սակագնային փաթեթի եւ նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար:

Միացման պայմանների ինչպես նաեւ սակագնային փաթեթների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում: