Երեւան/Մեդիամաքս/. Ռուսաստանյան ՄՏՍ, Վիմպելկոմ եւ ՄեգաՖոն ընկերությունները ընդգրկվել են աշխարհի խոշորագույն բջջային օպերատորների Top-50-ում` 2010 թվականի բջջային կապի ծառայություններից ստացված հասույթի ծավալով: Ռեյտինգը կազմված է ՏԱՍՍ-Տելեկոմ վերլուծական խմբի կողմից եւ այսօր հրապարակվել է www.tasstelecom.ru կայքում:
ՄՏՍ-ը, Վիմպելկոմ-ը եւ ՄեգաՖոն-ը համապատասխանաբար զբաղեցնում են 20, 21 եւ 26 տեղերը: ՄՏՍ-ի տարեկան հասույթը կազմել է $11,3 մլրդ., Վիմպելկոմ-ինը` $10,5մլրդ., իսկ ՄեգաՖոն-ինը` $7,3մլրդ.:
Վիմպելկոմ-ը եւ ՄեգաՖոն-ը 2010 թ.-ի հասույթի աճ գրանցած համաշխարհային առաջատարների թվում են: ՄեգաՖոն-ի հասույթը նախորդ տարի գրեթե կրկնակի է աճել` 90,6%-ով, իսկ Վիմպելկոմ-ինը` 49,9%-ով:
Համաշխարհային շուկայում 2010 թ. բջջային կապի անվերապահ առաջատար է համարվում China Mobile բջջային օպերատորը: China Mobile-ը առաջատար է ոչ միայն բաժանորդների քանակությամբ (606 մլն), այլեւ հասույթի ծավալով`($74,741մլրդ.):
ՏԱՍՍ-Տելեկոմի տվյալներով, բջջային կապի թափանցելիության համաշխարհային մակարդակը 2010-ին կազմել է 70%: Աշխարհում ընդհանուր առմամբ կա 4,973 մլրդ. Բջջային կապի բաժանորդ: