Երեւան/Մեդիամաքս/. IPv6 արձանագրության միջազգային օրվա առթիվ
այսօր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել կլոր
սեղան` ASNET-AM ցանցի, Orange, Arminco, Cornet, GNC alfa, Web եւ այլ
պրովայդերների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կլոր սեղանի շրջանակներում քննարկվել են IPv6 արձանագրության ներդրման,
գրանցված եւ գործարկված IPv6 հասցեների բլոկների առկայության, DNS
ծառայության, HTTP եւ մի շարք այլ կարեւոր արձանագրությունների տարածման
հարցերը:
Հայաստանի մի քանի պրովայդերներ մասնակիորեն աշխատում են IPv6 արձանագրությամբ: