Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) գործարկել է “Beeline երկրներ” ծառայությունը:
Գտնվելով Վրաստանի տարածքում, Mobitel ցանցի (ապրանքանիշը Beeline) ռոումինգ ծառայությունից օգտվողները հնարավորություն ունեն ստանալ, ինչպես նաեւ կատարել զանգեր Վրաստանի եւ Հայաստանի բոլոր բջջային եւ ֆիքսված հեռախոսահամարներին միասնական սակագնով` 69 դրամ/րոպե:
“Beeline երկրներ” ծառայությունը կգործի մինչեւ 2011 թ.-ի սեպտեմբերի 1-ը:
Ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային ցանցի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգը:
“Հայաստանի միասնական օպերատորի կողմից տրամադրվող “Beeline երկրներ” ծառայությունը մեր բաժանորդներին հնարավորություն է տալիս ամառային արձակուրդների շրջանում Վրաստանում գտնվելիս շփվել հարազատների եւ մտերիմների հետ` միասնական մատչելի սակագնով: Մեր հաճախորդները հետագայում նույնպես կօգտվեն մեր ծառայությունների առավելություններից այն երկրներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը”, - ասել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
“Beeline երկրներ” ծառայության ակտիվացումն անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը: Ծառայությունն ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է անվճար ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ:
“Beeline երկրներ” ծառայության, ինչպես նաեւ ռոումինգում միջազգային զանգերի սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ
www.beeline.am կայքում: