Երեւան: Մեդիամաքս: Ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում Telcell
վճարային տերմինալի հաճախորդները իրենց Яндекс էլեկտրոնային դրամապանակները
լիցքավորել են այն գումարի չափով, որը հավասար է ողջ նախորդ տարվա
ցուցանիշին:
«Яндекс.Деньги» համակարգով կատարված գործարքների թիվը 2011 թ.-ի
հունվար-մայիս ամիսներին 42%-ով գերազանցել է ողջ 2010թ.-ի ցուցանիշը:
«Яндекс.Деньги» համակարգի ընդհանուր շրջանառությունը գերազանցել է 200 մլն դրամը: