18:56 | 01.06.11 | Նորություններ | 3500

«ԱրմենՏել»-ը պատրաստ է մասնակցել ԱՊՀ տարածքում հեռահաղորդակցության ոլորտի օրենսդրության համապատասխանեցմանը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ վաճառքի գծով տնօրեն Ալեքսանդր Սիվոլապովն այսօր ասել է, որ «այն գումարները, որոնք հայ օպերատորները վճարում են եվրոպական օպերատորներին Եվրոպայում հայ բաժանորդների ռոումինգի ապահովման համար կտրուկ տարբերվում եվրոպական օպերատորների միջեւ հաշվարկվող գումարներից»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին  Ալեքսանդր Սիվոլապովը հայտարարել է այսօր Երեւանում Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) նիստի ժամանակ:

«ԱրմենՏել»-ի ներկայացուցիչը նշել է, որ համաձայն ՀՀ օրենսդրության ռոումինգի ծառայության տրամադրման կանոններ են սահմանված, այդ թվում նաեւ ծառայության արժեքի մաքսիմալ գնի ավելացում (15%), որը պայմանագրով է սահմանվում:

«Պետք է հաշվի առնել այն, որ ի տարբերություն ԵՄ-ի` ԱՊՀ-ն դեռեւս չի կարելի անվանել համապատասխանեցված օրենսդրությամբ միասնական տնտեսական գոտի եւ այդ պատճառով ռոումինգի ծառայությունների սակագների իջեցումը ԱՊՀ տարածքում հնարավոր է միայն հեռահաղորդակցության ոլորտում օրենսդրության համապատասխանեցման դեպքում, ինչն իր հերթին մշակում եւ համապատասխան միջպետական համաձայնագրերի ստորագրում կպահանջի», - ասել է Ալեքսանդր Սիվոլապովը:   

«»ԱրմենՏել» ՓԲԸ-ն, ինչպես այլ «ՎիպելԿոմ» խմբի ընկերությունները հետաքրքրված է բաժանորդների համար կոմերցիոն տեսակետից ձեռնտու սակագներով եւ պատրաստ է մասնակցել ԿՏՀ Աշխատանքային խմբին սակագնային քաղաքականության հարցերով», - ասել է «ԱռմենՏել»-ի վաճառքի գծով տնօրենը: