Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարներին:
Վարչապետն անդրադարձել է կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի մի շարք խնդիրների, մասնավորապես, լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքների ձեւավորման, փոստի կառավարման, ռոումինգի ոլորտում միասնական քաղաքականության իրականացման եւ այլ հարցերի: