Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված հեռախոսակապին միանալու նոր հնարավորության մասին: Մինչեւ 2011 թ. դեկտեմբերի 31-ը Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացող ֆիզիկական կամ իրավաբանական անձիք կարող են միացման վարձը վճարել 12 ամսվա ընթացքում` հավասար մասերով:
“Լարային ենթակառուցվածքում իրականացրած զգալի ներդրումների շնորհիվ “ԱրմենՏելն” ավարտում է Երեւանի թվայնացումը, ավելացնում շրջաններում թվային ԱՀԿ-ների քանակը: Մեր նոր առաջարկն ավելի մատչելի կդարձնի քաղաքային հեռախոսակապի եւ լայնաշերտ ինտերնետ-հասանելիության ծառայությունները”, - ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Beeline ֆիքսված հեռախոսային ցանցին միացման վճարը կազմում է 12.000 դրամ ֆիզիկական անձանց համար եւ 14.400 դրամ` իրավաբանական անձանց համար: Փուլային վճարման տարբերակից կարող են օգտվել Երեւանի եւ բոլոր մարզերի բնակիչները: