12:48 | 29.04.11 | Նորություններ | 3739

Հայաստանի ՏՏ ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ, ասել է վարչապետը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերության ոլորտի հետ, այսօր ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով “Հայ առեւտրային ցանցի” հիմնադիր խորհրդաժողովին, վարչապետն ասել է, որ ՏՏ-հատվածի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում հասել է 5%-ի, իսկ ոլորտում զբաղվածների թիվը շուրջ 5000 է:

“Կարեւոր է նաեւ այն, որ ՏՏ-հատվածում աշխատավարձերի մակարդակն ավելի բարձր է, քան հանքահումքային ոլորտում: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք համալսարանական կրթության որակի վրա, որպեսզի Հայաստանի համեմատական առավելությունները ՏՏ-ոլորտում պահպանվեն”, - ասել է Տիգրան Սարգսյանը: