11:16 | 19.04.11 | Նորություններ | 2816

«Արմենտել»-ը ձեռնարկել է «Էկո-օֆիս» բնապահպանական ծրագիրը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ավելի քան 500 աշխատակիցներ ապրիլի 16-ի մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին, տնկելով ծառեր եւ բարեկարգելով ընկերության երեւանյան գրասենյակների, վարչական եւ տեխնիկական շենքերի հարակից տարածքները:

«ԱրմենՏել» ՓԲԸ տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց, որ ընկերությունը «պատրաստակամ է աշխատելու այս ուղղությամբ, ինչը մեր քաղաքը կդարձնի ավելի հարմարավետ եւ մաքուր», հավելելով, որ 2011թ. «Արմենտել»-ը ձեռնարկել է նաեւ «Էկո-օֆիս» բնապահպանական ծրագիր:

Նշված ծրագրի շրջանակներում ընկերությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` ուղղված բնության պահպանմանը. գրասենյակներում պարբերաբար մակուլատուրայի հավաքում, էլեկտրոնային կրիչների լայն օգտագործում, երկկողմանի տպագրություն եւ հաշիվների եւ զանգերի վերծանումների էլեկտրոնային տարբերակով տրամադրում` www.beeline.am կայքում գործող «անձնական գրասենյակ» ծառայության միջոցով: