“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
16:37 | 28.03.11 | Նորություններ | 2993
Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը կհովանավորի “Սպեղանի” երգչախմբի 2011թ. համերգաշրջանը, որը մեկնարկել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, համերգաշրջանը կընդգրկի նաեւ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ, որի ընթացքում կհնչեն հայ եկեղեցական ու մշակութային գործիչների ստեղծագործություններ:
““Սպեղանի” երգչախմբի կատարումները մեզ հպարտության զգացում են պարգեւում, եւ մեր պարտականությունն է հնարավորություն տալ նրանց շարունակել ներկայացնել Հայաստանի ուրույն մշակութային ժառանգությունն աշխարհին”,-ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: