17:59 | 25.03.11 | Նորություններ | 3427
Երեւան/Մեդիամաքս/. Ապրիլի 1-ից Ucom ընկերությունը սկսում է տրամադրել VoIP հեռախոսակապի U!Phone ծառայություն:
Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին ընկերության մամլո ծառայությունում,
օպերատորի համարային շարքը սկսվում է (060) կոդով, իսկ վեցանիշ հեռախոսահամարների առաջին երկու նիշը 44 է :
Ներցանցային զանգերի սակագինը 1 դրամ/րոպե է, դեպի ՀՀ ֆիքսված հեռախոսակապի այլ օպերատորներ զանգերի արժեքը 5 դրամ/րոպե է, դեպի ՀՀ բջջային ցանցեր` 28 դրամ/րոպե, միջքաղաքային զանգեր դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված ցանցեր` 16 դրամ/րոպե:
Ամսեկան բաժանորդավճարը կազմում է 600 դրամ: Ամեն ամիս բաժանորդներին տրամադրվելու է 180 րոպե անվճար խոսելաժամանակ դեպի այլ տեղական ֆիքսված հեռախոսային օպերատորներ: Միացման վճարը 12000 դրամ, սակայն Ucom-ի այլ ծառայություններից օգտվող բաժանորդների համար միացումը կկատարվի անվճար:
U! Phone ծառայությունը թույլ է տալիս կատարել տեսազանգեր, կոնֆերանս զանգեր, ինչպես նաեւ ցանկացած պահի ստուգել ընթացիկ հաշվեկշիռը: