12:34 | 24.03.11 | Նորություններ | 2850

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ներկայացնում է նոր հետվճարային սակագնային պլան` “Անձնական”

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ներկայացնում է նոր` “Անձնական” հետվճարային սակագնային պլանը, որը անհատներին եւ փոքր ձեռնարկություններին թույլ է տալիս վերահսկել հաղորդակցման  ծախսերը:

10.000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է.

- ամսական 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ;
- ամսական 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր;
- ամսական 200 SMS;
- ամսական 200 ՄԲ ինտերնետ:

Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների: