17:21 | 18.03.11 | Նորություններ | 2892

Beeline-ը գործարկել է նոր սակագնային փաթեթ

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը գործարկել է «Շրջապատ» նոր կանխավճարային սակագնային փաթեթը, որը բաժանորդին թույլ է տալիս Beeline բջջային ցանցի ներսում խոսակցության երկրորդ րոպեից հետո շփվել անվճար: 

Ելքային զանգի առաջին 2 րոպեները հաշվարկվում են 19.99 դրամ/րոպե, իսկ հաջորդող րոպեները` 0 դրամ/րոպե սակագնով: 

«Նոր սակագնային փաթեթն ավելի հարմար է այն մարդկանց համար, ովքեր սիրում են երկար խոսել: Հաճախորդը կարող է չմտածել խոսակցության տեւողության մասին, քանի որ նա վճարում է միայն առաջին երկու րոպեի համար», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Շրջապատ» սակագնային փաթեթի ելքային զանգի մեկ րոպեի արժեքը դեպի Beeline ֆիքսված ցանց եւ ՀՀ այլ բջջային օպերատորների ցանցեր կազմում է 29.99 դրամ:

Ելքային SMS-հաղորդագրության արժեքը դեպի Beeline բջջային ցանց կազմում է 9 դրամ, իսկ դեպի այլ բջջային ցանցեր, այդ թվում միջազգային` 20 դրամ:

GPRS-Internet ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ-ի արժեքը կազմում է 29 դրամ: Beeline սակագնային փաթեթների հաճախորդները կարող են անցում կատարել «Շրջապատ» սակագնային փաթեթին` պահպանելով հեռախոսահամարը: Անցման արժեքը 500 դրամ է: