16:36 | 04.03.11 | Նորություններ | 3034
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը հայտարարել է ակցիա, որի շրջանակներում 2011թ. մարտի 5-ից 8-ը ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել Beeline բջջային ցանցի “գեղեցիկ” հեռախոսահամարներ կես գնով:
Այդ օրերին Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում “արծաթե” համարի արժեքը կկազմի 2,500 դրամ, “ոսկե” համարինը` 30,000 դրամ, իսկ “պլատինե” համարինը` 70,000 դրամ:
““Գեղեցիկ” հեռախոսահամարները որպես նվեր բավական մեծ պահանջարկ ունեն, եւ մենք որոշել ենք շարունակել այն ավանդույթը, ըստ որի, տոն օրերին Beeline “արծաթե”, “ոսկե” կամ “պլատինե” համարը կարելի է գնել կես գնով”, - նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ակցիայի շրջանակում յուրաքանչյուր հաճախորդ կարող է գնել մեկ “գեղեցիկ” հեռախոսահամար: