“ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
13:04 | 04.03.11 | Նորություններ | 2980
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) դարձել է կանանց միամսյակին նվիրված ամենամյա բարեգործական ցուցահանես-վաճառքի գործընկեր:
Ցուցահանդեսն աշխատանքը կսկսի մարտի 6-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում` “Կանանց միջոցով եւ կանանց համար” նշանաբանի ներքո: Այն կազմակերպվում է Հայաստանում երիտասարդ կանանց սոցիալական պայմանների բարելավման նպատակով: Տոնավաճառից ստացված միջոցներն կուղվեն Երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող, տնտեսական ոլորտում կանանց մասնակցությունը խթանող ծրագրերի աջակցմանը:
“Շնորհավորում եմ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ եւ վստահ եմ, որ այս ցուցահանդեսը շատ կանանց կօգնի իրականացնել իրենց գաղափարները: Տոնավաճառն ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման գործում կին-գործարարների դերի բարձրացման ծրագրերին, եւ մենք ուրախ ենք դառնալ այս միջոցառման գործընկերը”,- նշել է “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Բարեգործական ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն կանայք Երեւանից եւ մարզերից, ինչպես նաեւ կանանց համար կիրառական եւ դեկորատիվ ապրանքներ արտադրողները: Բացի այդ, ցուցահանդեսի ավարտին կանցկացվի բարեգործական վիճակահանություն: