15:40 | 24.02.11 | Նորություններ | 3640
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ի բաժանորդները մեկ ամսում սպառում են միջինը 5 Գբ ինտերնետ-թրաֆիկ:
Այդ մասին, պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Պատասխանելով օգտագործվող թրաֆիկի միջին ծավալի մասին Մեդիամաքս-ի հարցին` «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանն ասել է.
««ԱրմենՏել»-ի պարագայում հարցը միանշանակ պատասխան չունի, քանի որ մենք ինտերնետ-հասանելիության ծառայություններ ենք առաջարկում տարբեր տեխնոլոգիաներով: Բաժանորդի օգտագործած տեխնոլոգիան որոշում է արագությունն ու թրաֆիկի առավելագույն ծավալը: Այդ պատճառով խոսել Beeline-ի մեկ բաժանորդի կողմից օգտագործվող թրաֆիկի «միջին» ծավալի մասին այնքան էլ ճիշտ չէ: Մեր ցանցում թրաֆիկի քանակի մասին պատկերացում կազմելու համար մենք խոսում ենք այն մասին, թե ընդհանուր առմամբ ինչ ծավալ է անցնում մեր արտաքին կապուղիներով: Ներկայումս դա կազմում է մեկ շաբաթում ավելի քան 300 Տբ: Լրացուցիչ եւս մեկ հանգամանք. ի տարբերություն այլ օպերատորների, «ԱրմենՏել»-ը այն քչերից է, որը տրամադրում է իսկապես անսահմանափակ ինտերնետ (Hi-Line ծառայություն): Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթների արագությունը օգտագործման ընթացքում արհեստականորեն չի սահմանափակվում` անկախ օգտագործված թրաֆիկի ծավալից»:
Պատասխանելով օգտագործվող թրաֆիկի միջին ծավալի մասին Մեդիամաքս-ի հարցին` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունում ասել են, որ «հարցը պարունակում է «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» ՀՀ օրենքով պաշտպանվող տեղեկատվություն»: