10:17 | 22.02.11 | Նորություններ | 2923

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 3G ցանցում ինտերնետ-թրաֆիկի սպառումն ավելացել է 23,8 անգամ

Երեւան/Մեդիմաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 3G ցանցում ինտերնետ-թրաֆիկի սպառումը 2010թ. ավելացել է 23,8 անգամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասվում է 2010թ. «ՄՏՍ» ԲԲԸ ցանցի զարգացման վերաբերյալ հաշվետվության մեջ:

Հաշվետվությունում ասվում է, որ Հայաստանում MTC 3G ցանց է գործարկվել 2000-ից ավել բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում, ինչը կազմում է բնակելի տարածքի 91%-ը:

«2010թ. ընթացքում բազային կայանների թիվն ավելացել է 2,2 անգամ: 3G բոլոր ցանցերն ունեն մինչեւ 7.2Մբիտ/վ արագություն (HSDPA), եւ 2010թ. IV եռամսյակում Երեւանում ներդրվել է HSPA+ տեխնոլոգիան, որն ապահովում է տվյալների փոխանցման մինչեւ 21.6Մբիտ/վ արագություն: 2010թ. արդյունքներով 3G-թրաֆիկի մասնաբաժինը կազմում է շուրջ 92%: 2010թ. ընթացքում ինտերնետ-թրաֆիկի սպառումը 2009թ. համեմատ ավելացել է 6.5 անգամ, 3G ցանցում` 23,8 անգամ»,- ասվում է հաշվետվության մեջ: