“ԱրմենՏել” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
11:07 | 21.02.11 | Նորություններ | 4108
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը դարձավ Հայաստանի Նկարիչների միությունում բացված երիտասարդ ստեղծագործողների հանրապետական երրորդ մրցույթ-ցուցահանդեսի գործընկեր:
Երիտասարդ ստեղծագործողների Հանրապետական Երրորդ մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է սիրո և երիտասարդության տոնին, ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները նվիրված են սիրո թեմային:
“Հետամուտ լինելով բիզնեսի սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, “ԱրմենՏել” ընկերությունը շարունակում է աջակցել տաղանդավոր երիտասարդներին, նպաստելով նրանց ստեղծագործ զարգացմանը և խրախուսելով նախաձեռնությունները` հանուն Հայաստանի”, - ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Լավագույն աշխատանքների մրցույթը կանցկացվի 4 անվանակարգում` գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակագործություն և դեկորատիվ-կիրառական արվեստ: Յուրաքանչյուր անվանակարգում կտրվեն մրցանակներ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար:
Ցուցահանդեսն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչն է “Աշխարհի Հայ նկարիչների Միավորումը”: