Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange-ն իր հաճախորդներին ներկայացրեց երկու նոր Sony Ericsson մոդելներ:
“Սրանով Orange Արմենիան և Sony Ericssonն ավելի բարձր մակարդակի են հասցնում երկու ընկերությունների միջև համագործակցությունը, որի շնորհիվ Orange-ն առաջարկում է Sony Ericsson ապրանքանիշի առաջնակարգ հեռախոսներ բացառիկ գներով”, Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերությունում:
Առաջին մոդելը Sony Ericsson Xperia X10 mini-ն է, որն Android օպերացիոն համակարգի վրա հիմնված սմարթֆոն է: Այն Orange-ի խանութներում կարելի է գնել 120,000 դրամով:
Երկրորդ սմարթֆոնը Sony Ericsson Vivaz-ն է, որն աշխատում է Symbian օպերացիոն համակարգով: Այս սմարթֆոնի գինն է 149,000 դրամ:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը