Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը հայտարարել է իր ցանցին 3 նոր պրովայդերների միացման մասին:
Այսօրվանից վճարումներ են ընդունվում Cross.am ֆիքսված հեռախոսակապի օպերատորի, FastNet ինտերնետ-պրովայդերի (լայնաշերտ ինտերնետ հասանելիություն) եւ Տրիկոլոր TV արբանյակային հեռուստատեսության օպերատորի օգտին (վճարումներ են ընդունվում «Գիշերային» եւ «Օպտիմում» փաթեթների օգտին):
Այսպիսով, Telcell համակարգին միացված ծառայություններ մատակարարողների ընդհանուր թիվը գերազանցել է 50-ը, Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում: