10:55 | 19.01.11 | Նորություններ | 3171
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը (UITE) կմշակի եւ կառավարության քննարկմանը կներկայացնի օրինագծերի փաթեթ, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային առեւտրի զարգացման համար:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով միության 2011թ. գործունեության ծրագիրը, օրինագծերի փաթեթը ենթադրում է փոփոխություններ, մասնավորապես, հարկային եւ մաքսային օրենսդրությունում, «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում:
Մամուլի ծառայությունում նշել են, որ օրենսդրական առաջարկները կներառեն նաեւ շահերի պաշտպանության կառույցի ստեղծում վճարահաշվարկային ծառայություններ մատուցող ընկերությունների համար, ներմուծված ապրանքների երաշխիքային սպասարկման, մաքսային վարչարարության եւ ՏՏ ոլորտի ապրանքների արտահանման ընթացակարգերի պարզեցման հետ կապված խնդիրների լուծում: