Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սկսել է վաճառել HTC սմարթֆոնների նոր մոդելներ` HTC Desire Z եւ HTC Gratia:
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այդ մոդելները կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ:
Սմարթֆոնները ձեռք բերելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ բոնուսային խոսելաժամանակ: