16:08 | 30.12.10 | Նորություններ | 2932

Beeline-ը առաջարկում է “Հարմարավետ ռոումինգ” Եգիպտոսում եւ ԱՄԷ-ում

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել”  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) գործարկել է “Հարմարավետ ռոումինգ” ծառայությունը: 

Ծառայության շրջանակում Եգիպտոսում կամ ԱՄԷ-ում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդները մինչեւ 2011 թ. մարտի 15-ը կարող են զանգեր ստանալ 69 դրամ/րոպե սակագնով: Ծառայությունը գործում է  Եգիպտոսի եւ ԱՄԷ-ի բոլոր օպերատորների ցանցերում:

“Հարմարավետ ռոումինգ” ծառայությունը կարելի է ակտիվացնել, հեռախոսից հավաքելով  *555# հրահանգը: Ծառայության ակտիվացման արժեքն է 1000 դրամ իսկ գործողության ժամկետը` 7 օր, որից հետո այն կարելի է կրկին ակտիվացնել: