12:51 | 30.12.10 | Նորություններ | 3566
Երեւան/Մեդիամաքս/. Orange-ի աջակցությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացվում է «Բարի Ձմեռ Պապ» ծրագիրը:
Դեկտեմբերի 23-ից 27-ը Ջերմուկ, Վայք եւ Եղեգնաձոր քաղաքներում տեղադրված հատուկ փոստարկղերում այս քաղաքների եւ շրջակա գյուղերի երեխաները թողել են իրենց նամակները`ուղղված Ձմեռ Պապին:
Ջերմուկում դեկտեմբերի 29-ից մեկնարկել են միջոցառումներ, որոնց ընթացքում կբաժանվեն նվերներ Վայոց Ձորի մարզի շուրջ 3700 երեխաների: Ձմեռ պապն այցելելու է նաեւ Սյունիքի մարզի շուրջ 550 հաշմանդամ երեխաներին:
«Մենք ցանկանում ենք, որ երեխաները որքան հնարավոր է` երկար հավատան ամանորյա հրաշքին եւ առհասարակ, հավատան հրաշքներին: Այս երեխաները հավատով են գրել իրենց նամակները, եւ մենք երջանիկ ենք աջակցել, որ նրանց ցանկություններն իրականություն դառնան», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր Ջերմուկում կայացած միջոցառման մեկնարկի ժամանակ:
Ծրագիրը կազմակերպում է «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը: Ծրագրի իրականացման համար Orange-ը տրամադրել է ընդհանուր առմամբ 11,185,000 դրամ: