«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
09:55 | 15.12.10 | Նորություններ | 2651
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն գործարկել է «Իմ կազմակերպություն» ծառայությունը Beeline բջջային ցանցի կորպորատիվ փաթեթների բաժանորդների համար:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, ծառայությունը Beeline բջջային կապի կորպորատիվ փաթեթների բաժանորդներ հանդիսացող կազմակերպությունների աշխատակիցներին թույլ է տալիս ստանալ գործատուի կողմից օգտագործվող կորպորատիվ սակագնային փաթեթներին միացված 10 կանխավճարային քարտ` կապի ծառայությունների դիմաց ինքնուրույն վճարման պայմանով:
««Իմ կազմակերպություն» ծառայությունը եւս մեկ հնարավորություն է հանդիսանում Beeline բջջային կապի կորպորատիվ փաթեթների բաժանորդներ հանդիսացող գործատուների համար ուշադրություն ցուցաբերել աշխատակիցների եւ մտերիմների հանդեպ: Այն հնարավորություն է ընձեռում օգտվել կապի ծառայության ավելի հարմարավետ եւ մատչելի սակագներից», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Իմ կազմակերպություն» ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային կապի ինչպես գործող, այնպես էլ նոր բաժանորդները: Միացումն ընկերության կորպորատիվ սակագնային փաթեթին իրականացվում է գործատուի կողմից տրված գրության հիման վրա: