13:38 | 02.12.10 | Նորություններ | 2971

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը բարձրացրել է «Իմ Աշխարհը» ծառայության մատչելիությունը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը իր բաժանորդներին թույլ է տալիս մինչեւ 2011թ. փետրվարի 1-ը «Իմ Աշխարհը» ծառայությունում ներառել 5 համար 3-ի փոխարեն, ընդ որում, դրանցից մեկը կարող է լինել ԱՊՀ կապի ցանկացած օպերատորի հեռախոսահամար:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, օպերատորն իջեցրել է նաեւ ծառայության սակագները` խոսակցության առաջին րոպեի դիմաց գանձելով 10 դրամ եւ հաջորդ 10 րոպեների համար` 1-ական դրամ (12-րդ րոպեից ալգորիթմը կրկնվում է):

«Օրինակ, եթե զանգը տեւում է 20 րոպե, ապա բաժանորդը վճարում է 10 դրամ առաջին, 2-11-րդ եւ 12-րդ դրամի համար եւ 8 դրամ 13-20-րդ րոպեների համար: Արդյունքում 20-րոպեանոց զանգի արժեքը կկազմի 38 դրամ»,- բացատրել են օպերատորի մամուլի ծառայությունում: