11:39 | 01.12.10 | Նորություններ | 4896
Երեւան/Մեդիամաքս/. «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության ԱՊՊԱ ապահովագրական վկայագիրը կարելի է ձեռք բերել TelCell վճարային համակարգի տերմինալների օգնությամբ:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Թել-Սել» ՓԲԸ-ում, այդ նպատակով վճարային համակարգը մշակել է ԱՊՊԱ վկայագրերի վաճառքի հատուկ մոդուլ, որը թույլ է տալիս համապատասխան պայմանագիր կնքել «ԻՆԳՈ Արմենիա»-ի հետ ինքնասպասարկման ռեժիմում:
«Համակարգը վճարողին հնարավորություն է տալիս հենց տերմինալի միջոցով հաշվել սեփական ԱՊՊԱ-ի արժեքը` կիրառելով «ապահովագրության հաշվիչը»: ԱՊՊԱ վկայագրի գնումը տերմինալի միջոցով տեւում է շուրջ 3 րոպե: Այնուհետեւ պատվիրված ԱՊՊԱ-ն գնորդին հարմար ժամին առաքվում է նրան հարմար վայր»,- պարզաբանել է TelCell-ի գործադիր տնօրեն Արամ Ազատյանը` նշելով, որ TelCell-ի ինքնասպասարկման տերմինալների ցանցը կարող է ապահովագրողների համար դառնալ հավելյալ գործիք:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը