10:58 | 01.12.10 | Նորություններ | 3158
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է իրավաբանական անձանց համար տարժամկետ վճարման պայմանով նոութբուքերի եւ նեթբուքերի վաճառքի մեկնարկի մասին 12 եւ 24 ամիս մարման ժամկետով:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այդ հնարավորությունից կարելի է օգտվել Hi-Line ծառայության «Նախընտրելի» անսահմանափակ սակագնային պլաններից մեկին միանալու դեպքում:
Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում առաջարկվում են 14 տեսակի նոութբուքեր եւ 12 տեսակի նեթբուքեր: Նոութբուքերի եւ նեթբուքերի գների, ինչպես նաեւ լրացուցիչ պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: